Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյնի և Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակներից հետո Հայաստանի ազգային հավաքականը 9 կետով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, հանգրվանելով 97-րդ հորիզոնականում:
Ընտրական խմբում մեր մրցակիցներից Իտալիան՝ 14-րդն է, Բոսինա-Հերցեգովինան՝ 39-րդը, Հունաստանը՝ 52-րդը, Ֆինլանդիան՝ 56-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 183-րդը:
Հարևան երկրներից Ադրբեջանը գտնվում է 110-րդ, Վրաստանը՝ 94-րդ, Թուրքիան 37-րդ, իսկ Իրանը՝ 20-րդ հորիզոնականում:
Առաջին հորիզոնականում Բելգիան է, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Խորվաթիան, Իսպանիան, Ուրուգվայը, Շվեյցարիան և Դանիան: