Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Նստակյաց կյանք, անառողջ սնունդ. Հայաստանում լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդացության ավելացում է նկատվում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է բազմաթիվ երկրներում հունիսի 12-ը նշվում է Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օր: Ասուլիսում Ասիական միջազգային լյարդաբանական ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատահական չի գնացել նման քայլի:

«Վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում բնակիչների 25-30 տոկոսը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդություններով: Հիվանդությունների բեռը բավական ծանր է, իր տեղը չի զիջում լյարդի ախտահարումներին, մահացության ցուցանիշը բարձր է: Լյարդի ճարպակալումը համարվում է ռիսկի գործոն ոչ միայն լյարդում առաջնային ուռուցքի զարգացման հավանականության համար, այլև ստեղծում է պայմաններ օրգանիզմում տարբեր օրգանների ուռուցքագոյացման համար: Հենց այս բոլոր հատկանիշները հաշվի առնելով՝ նշվում է, որ այն համարվում է 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն էպիդեմիա»,-ասաց Հասմիկ Ղազինյանը:

Խոսելով լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդացության հայաստանյան տվյալների մասին՝ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ տվյալների վերջնական հավաքագրում դեռ չկա, սակայն նախնական տվյալներով նման խնդրին բախվողների թիվը կազմում է 30-40 տոկոս: Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման խնդիր լինում է հիմնականում 45-ից բարձր անձանց մոտ: Ռիսկերն են շաքարային դիաբետը, նյութափոխանակության խանգարումը, ավել քաշը, բարձր ճնշումը և այլն:

Ասիական միջազգային լյարդաբանական ասոցիացիայի անդամ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեգնազ Մխիթարյանը նշեց, որ լինում են նաև դեպքեր, երբ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման խնդիրներ ի հայտ են գալիս երիտասարդների, նույնիսկ երեխաների մոտ: Իհարկե, գենետիկ գործոնը նույնպես կա, սակայն ոչ պակաս կարևոր է ոչ առողջ սնունդն ու ֆիզիկական ակտիվության բացակայությունը:

«Սխալ սնունդը, ֆիզիկական պասիվությունը կարող է պատճառ լինել լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման համար: Անհրաժեշտ է նախ և առաջ չհրաժարվել նախաճաշից: Օրվա մեջ ուտել ոչ թե մեկ անգամ, այլ 3-4: Նախապատվությունը տալ ոչ ճարպոտ ուտելիքներին, հրաժարվել գազավորված ըմպելիքներից, քիչ օգտագործել տապականեր, զբաղվել սպորտով կամ քայլել, վազել: Իսկ ինչ ենք անում սովորաբար, ուտում ենք օրվա մեջ մեկ անգամ, ընդունում ենք ծանր սնունդ, և ոչ մի ֆիզիկական գործողություն չենք կատարում»,-ասաց Արեգնազ Մխիթարյանը:

Հունիսի 12-ը Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է, որն առիթ է մեկ անգամ ևս խոսելու այդ հիվանդությունների տարածվածության, կանխարգելման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում