Հունիսի 19-21-ը Բաքվում մեկնարկելու է Սևծովյան տնտեսական վեհաժողովը: Մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը դեռ չի քննակել՝ մասնակցելու է Հայաստանը վեհաժողովին, թե ոչ: Աժ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Արտակ Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քննարկել են մասնակցելու բոլոր դրական և բացասական կողմերը: Սա, նրա խոսքով, ամենաքաղաքականացված և ամենախնդրահարույց հանձնաժողովն է: