Անվտանգությունն ապահովում են ոչ թե հրասայլերը, այլ տնտեսական ֆակտորը, ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հինգշաբթի օրը տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը:
Իրանի նախագահն այս հայտարարությունն արել է Մասկատեում իրանցի և օմանցի գործարարների հանդիպման ժամանակ:
Նա օմանցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Իրանում՝ հայտարարելով, որ եթե երկրները ներդրումներ կատարեն միմյանց տնտեսությունների մեջ, ապա դա պաշտպանության լավագույն գործիքը կդառնա:
Ռուհանին ընդգծել է, որ Իրանը ներդրումների համար անվտանգ երկիր կդառնա:
«Մենք պետք է մերձեցնենք տարածարջանի երկրները և նրանց շահերը»,- ասել է նա՝ նշելով, որ տարածաշրջայնությունը նույնքան կարևոր է, որքան գլոբալիզմը:
Ռուհանին նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ուշադրություն դարձնեն տրանսպորտային ենթակառուցվածքների վրա:
Իրանցի նախագահը նշել է, որ իսլամական աշխարհի հետ սերտ կապերի ստեղծումը իր ադմինիստրացիայի գործունեության գլխավոր խնդիրներից է:
Ռուհանին երկօրյա պաշտոնական այցով Օման է ժամանել մարտի 12-ին:








































