Կանադացի հայտն դերասան Կիանու Ռիվզը գարուն/ամառ 2020 Saint Laurent տղամարդկանց նորաձևության ցուցադրությանը ներկայացել է նկարչուհի Ալեքսանդրա Գրանտեի հետ։
Սովորաբար Կիանուն խուսափում է բարձրաշխարհիկ միջոցառումներից, բայց այս անգամ նա բացառություն է արել։ ԶԼՄ-ների համար ամենազարմանալին այն է եղել, որ 54-ամյա դերասանը ցուցադրության ժամանակ լուսանկարվել է նկարչուհու հետ, որ քնքշորեն բռնել էր նրա ձեռքը։










































