Քիչ առաջ shamshyan.com-ին է ահազանգել Ստամբուլ-Երևան ավտոբուսի ուղևորուհի Գոհար Հակոբյանը, ով հայտնել է, որ այս պահին արտակարգ իրավիճակ է Վրաստան-Հայաստան «Սադախլո» անցակետում:
Նա հայտնել է, որ 4-5 ավտոբուսների չեն թողնում անցնել հայկական սահմանային անցակետը և գալ Հայաստան:
shamshyan.com-ի հետ զրույցում տիկինը նշել է, որ իրենց շատ վատ են վերաբերվում: Այդ վատ վերաբերմունքը սկսվում է վրացական անցակետում, որտեղ նրանցից մեծ գումարներ են վերցնում իբրև մաքսատուրք, ու ստիպում, որ իրենց հետ վերցրած անձնական իրերը իջեցնեն ավտոբուսից, բարձեն մեկ այլ ավտոմեքենայի, դրանով անցկացնեն սահմանը հետո նորից բարձեն ավտոբուս:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































