Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոայի վնասվածքն ավելի լուրջ է, քան նախապես ենթադրվում էր:
Նոր բուժհետազոտությունը ցույց է տվել, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինման գործընթացը կարող է ձգվել մինչև 2 ամիս ժամանակ, հաղորդում է AS-ը:
Հիշեցնենք, որ Արբելոան ստացել է ջլի վնասվածք: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի 3 շաբաթով ու շարք կվերադառնա ապրիլի սկզբին:







































