Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ` ձեռք բերելով հաջորդ փուլի ուղեգիր:
Փաստորեն, ինչպես և առաջին մրցավեճում, այս անգամ էլ անգլիական թիմը խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստներով, իսկ կատալոնական ակումբի կազմում այս դեպքում նույնպես գոլերի հեղինակներ դարձան Լիոնել Մեսսին և Դանի Ալվեսը:









































