«Ես որևէ խնդիր չէի տեսնի, եթե ԲՀԿ-ն ուղղակի հրապարակային աջակցություն հայտներ մեր հակառակորդ թեկնածուին և ոչ թե կուլիսներում աջակցեր այդ թեկնածուին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին:
Պատգամավորը նշեց, որ Աբովյանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, և միանշանակ է, որ Աբովյանը չի կարող անմասն մնալ ընթացող գործընթացներից:









































