Մարտի 13-ին նախկինում հայտնի գերմանացի ֆուտբոլիստ, իսկ այժմ Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման` հարկերից խուսափելու համար:
Ի սկզբանե 62-ամյա Հյոնեսը մեղադրվում էր շուրջ 3.5 մլն եվրոյի չափով հարկ չվճարելու մեջ: Սակայն դատական գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ գումարը 27.2 մլն է կազմում:
Նշենք, որ մեղադրողները 5.5 տարվա ազատազրկում էին պահանջում Հյոնեսի համար:







































