Monday, 22 06 2026
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Ում է հաշվետու մեր հավաքականը. քննություն «Հանրապետականում»

Ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն մրցավեճը: Դեռևս անցյալ տարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երևանյան մրցավեճերից մեկը որակել էր ազգի պատվի հանդիպում: Ցավով պետք է նշենք, որ վերջին տարիներին Հայաստանի ազգային հավաքականը վերածվել է ֆուտբոլիստների մի խմբի, որոնք խաղում են երկրի արժանապատվության հետ: Այսօր սակայն դառը հիշողությունները վերհիշելու պահը չէ: «Մենք Ձեր աջակցության կարիքը շատ ունենք»,- դիմելով երկրպագուներին շարունակ ասում են մեր հավաքականի ֆուտբոլիստները: Նմանատիպ կոչեր և խնդրանքներ բազմիցս ենք լսել:

Այսօր սակայն իրավիճակն այլ է: Ֆուտբոլիստն իսկապես ունի երկրպագուի աջակցության կարիքը: Այսօր խաղադաշտ դուրս եկած յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարտավոր է ապացուցել, որ ոչ միայն Հայաստանում, այլ հայկական ֆուտբոլում իսկապես իրավիճակ է փոխվել: Պետք է ապացուցել, որ նախորդ հանդիպումներում տեղի ունեցած խայտառակությունների գլխավոր պատճառներից է եղել տարիներ շարունակ հաստատված գաղջ մթնոլորտը: Ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստը պետք է գիտակցի, որը խաղից հետո հաշվետու է երկրպագուին: Սա ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր խաղում մեր հավաքականը պարտավոր է հաղթել: Պարզապես պետք է խաղալ այնպես, որ սեփական խղճի առաջ մաքուր լինելով, պարզ ճակատով մոտենալ տրիբունաներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար: Ցավոք եղել են նախադեպեր, երբ մեր ֆուտբոլիստները «գլուխները կախ» շտապել են դեպի ավտոբուսը: Ինչևէ, եղածը եղած է և հիմա ժամանակը չէ խոսելու նեգատիվ երևույթների մասին, որոնք անցյալում են: Վերջին շրջանում շատ է խոսվում գլխավոր մարզչի մասին:

Այո, մենք կարծում ենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի աշխատանքը չի ստացվում ազգային հավաքականում: Բայց մենք յուրաքանչյուր խաղում պարտավոր ենք լինել Գյուլբուդաղյանցի և բոլոր ֆուտբոլիստների կողքին: 2007 թվականին Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հանդիպումներ անցկացրեց Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Մեր ֆուտբոլիստները խաղադաշտում ներդրեցին ողջ ներուժը և կարելի է ասել գլխից վեր ցատկեցին: Այդ հանդիպումներում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների ենթագիտակցության մեջ լուսահոգի մարզիչ Յան Պորտերֆիլդն էր, որը տառապում էր քաղցկեղով, սակայն ծանր վիճակում, մահվան շեմին կանգնած էր Հայաստանի հավաքականի կողքին:

Այսօր այն բացառիկ դեպքերից է, երբ անցյալում տեղի ունեցածի վրա աչք փակելով՝ հասարակությունը կանգնած է ազգային հավաքականի կողքին: Հասարակություն, որը իրականացեց Թավշյա հեղափոխություն աշխարհին ապացուցելով, որ պետական գիտակցություն ունեցող հզոր մի ուժ է: Այսօր մեր ֆուտբոլիստներն ունեն հնարավորություն ապացուցելու, որ լուսավոր հասարակության մի մասնիկն են: Քննությունը պատշաճ կերպով հանձնելու համար կան բոլոր նախադրյալները: Քննություն, որը ձախողելը արդեն չի ընկալվի և ընդունվի հասարակության կողմից: Այո, կան խնդիրներ, որոնք հիմնականում կադրային են: Նման խնդիրներ լինելու են միշտ:

Այսօր մեր խնդիրն է, ոչ թե խնդիրների մասին հիշատակելը, այլ խնդիրները հաղթահարելով արդյունքի հասնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում