NBA-ի նախկին խաղացող Արմեն Գիլլիամը մահացել է բասկետբոլ խաղալու ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: 47-ամյա Գիլլիամը Բրիջվիլլ քաղաքի մարզասրահներից մեկում ընթացող սիրողական խաղի ժամանակ ընկել է հատակին և այլևս չի կարողացալ ոտքի կանգնել: Հերձման արդյունքում պարզ է դարձել, որ բասկետբոլիստի մահվան պատճառը սրտի նոպան է եղել:
Գիլլիամը NBA-ում հանդես է եկել 1987-2000 թթ.: Նա խաղացել է «Ֆինիքս Սանզ», «Շարլոթ Հորներս», «Ֆիլադելֆիա 76», «Նյու Ջերսի Նեթս», «Միլոուքի Բաքս» և «Յուտա Ջազ» ակումբներում:








































