ՙՅուվենտուս»-ի նորեկ Անդրեա Պիռլոն վստահ է, որ ճիշտ ընտրություն է կատարել՝ թուրինյան ակումբ տեղափոխվելով: Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի կիսապաշտպանը «Յուվենտուս» տեղափոխվեց այն բանից հետո, երբ «Միլան»-ը նրան նոր պայմանագիր չառաջարկեց:
«Վստահ եմ՝ ճիշտ ընտրություն եմ կատարել: Այս տարին շրջադարձային է լինելու «Յուվե»-ի համար, որը վերադառնալու է իտալական և համաշխարհային ֆուտբոլի էլիտա: Ես այստեղ եմ, որ հաղթեմ: Քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք լուրջ հաջողությունների կհասնենք»,- Պիռլոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:





































