ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Թուրքիայից ռազմական օդաչուների ընդունելը՝ F-35 կործանիչ ռմբարկուները կառավարելու հմտություններ սովորեցնելու ծրագրին մասնակցելու համար։ Պատճառն Անկարայի՝ Ռուսաստանից S-400 հրթիային համակարգեր ձեռք բերելն է, հաղորդում է Reuters-ը։
Աղբյուրների տվյալներով՝ կայացված որոշումը չի վերաբերում արդեն ԱՄՆ-ի տարածքում գտնվող թուրք օդաչուների, այլ միայն նրանց, որոնք ծրագրել են ուսուցում սկսել Արիզոնա նահանգի Լյուք ավիաբազայում։
Նշվում է, որ տվյալ պահին այդ ավիաբազայում 4 թուրք օդաչու է ուսուցում անցնում։ Եվս երկու թուրք օդաչու, որպես հրահանգիչ, աշխատում են ամերիկյան բազայում։ Ավիաբազայում են գտնվում նաև Թուրքիայի 20 քաղաքացիներ, որոնք պատասխանատու են ռազմական ինքնաթիռների շահագործման համար։ Նրանք վարժանքներ են իրականացնում ամերիկացի մասնագետների ղեկավարությամբ։










































