Չեխիայի Լիբերեց քաղաքի քաղաքային ռատուշայում՝ խորհրդային օկուպացիայի 9 զոհերի հուշարձանի դիմաց, կանգնեցվել է հսկայական ցուցապաստառ, որի վրա պատկերված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադոլֆ Հիտլերի կերպարով:
Ինչպես հայտնել է չեխական Aktualne.cz կայքը, ցուցապաստառը տեղադրվել է Dekomunizace հասարակական կազմակերպության կողմից՝ քաղաքապետարանի թույլտվությամբ:
Ակտիվիտների հայտարարության համաձայն՝ ակցիան անցկացվել է հաջակցություն Ուկրաինայի բնակչութան, ինչպես նաև Չեխիայի խորհրդարանի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ուշադրությունը Ղրիմի խնդրի վրա բևեռելու համար:
«Պուտին-Հիտլեր» ցուցապաստառն այդքան էլ երկար չի մնացել քաղաքապետարանի շենքին: Տեղի դատավորը հրամայել է այն մինչև աշխատանքային օրվա վերջ հեռացնել շենքից:









































