Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Պայքար վարկաբեկման համար

Այն ինչ տեղի է ունենում ԲՀԿ-ի շուրջ կարծում եմ պետք է և արժե դիտարկել Հայաստանում առկա համակարգային իրողությունների տեսանկյունից: Այն ինչ կատարվում է այդ դաշտում վկայում է այդ համակարգի խեղվածության, սկզբունքներից ու գաղափարներից շեղվածության մասին, երբ քաղաքական ուժերը այլևս իրարամերժ, հակասական քայլերի հարցում նույնիսկ ժամանակային ինտերվալ չեն թողնում և ամեն ինչ անում են գրեթե զուգահեռ, գրեթե նույն ժամանակին՝ մի ձեռքով մի բան անելով, մյուս ձեռքով անելով մեկ ուրիշ՝ լրիվ հակադիր քայլեր:

Այստեղ պետք չէ կենտրոնանալ ՀՀԿ-ԲՀԿ ներկուսակցական կամ Ծառուկյան-Սարգսյան անձնական հարաբերությունների վրա: Բանն այն է, որ այստեղ ամեն ինչ իսկապես այնքան էլ հարթ չէ, և այնպես չէ, որ այս սուբյեկտները միմյանց հետ լուրջ տարաձայնություններ չունեն: Սակայն նրանք այս տարաձայնությունների մարտավարական դրսևորումները միշտ անհրաժեշտ պահին ստորադասում են ընդհանուր ռազմավարական շահերին: Արդյունքում ստացվում է այն, ինչ տեսնում ենք: Այսինքն` իրականում թյուր է այն տպավորությունը, որ Սարգսյանն ու Ծառուկյանը նստում և ինչ-որ սցենար են պայմանավորվում, խաղ խաղում, կամ ինչ-որ մեկի միջոցով են պայմանավորվում: Իրականում նման բան պատկերացնելը լուրջ չէ:

Խնդիրն այն է, որ կողմերն ընդհանուր հայտարարի են գալիս քննարկումների արդյունքում, երբ մարտավարական տարաձայնությունների և ռազմավարական հեռանկարների համադրություն են կատարում և արձանագրում, որ ունեն ընդհանուր շատ ավելի ամուր շահեր: Այդ շահերը ձևավորվել են ոչ այսօր, և ոչ էլ երեկ, այլ անցնող 10-15 տարիների ընթացքում: Եվ դրանք միշտ ավելի ուժեղ են լինելու անձնական զգացումներից, համակրանքներից կամ պարզապես մարտավարական անհամաձայնություններից, անգամ ռազմավարական անհամաձայնություններից, որովհետև այս ուժերը իրար հետ բավական խորն են սերտաճած՝ միմյանցից արագ բաժանվելու համար, որքան էլ որ նրանց համար անտանելի է դարձել համատեղ կյանքը: Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական կյանքը պարբերաբար Հայաստանի հասարակությանը մատուցում է այդ պարզ իրողության ապացույցներ:

ՀՀԿ և ԲՀԿ հարաբերակցության փոփոխությունը գործնականում անհնար է, որովհետև այդ հարաբերակցությունը հիմնված է ոչ թե հասարակական կարծիքի, այլ հայաստանյան համակարգի առանձնահատկությունների վրա, որն էլ իր հերթին գտնվում է արտաքին ազդեցության, իսկ ավելի կոնկրետ` ռուսական մետրոպոլիայի ներքո: Այդ հարաբերակցությունը փոխելու որոշում կարող է կայացնել Մոսկվան: Իսկ Մոսկվան գոնե այս պահին նման որոշման հարցում շահագրգռվածություն չունի: Եթե ուներ մինչև սեպտեմբերի 3-ը, ապա 3-ից հետո նման շահագրգռվածություն չունի: Մյուս կողմից` այդ հարցում այսօր շահագրգռված չէ նաև ԲՀԿ-ն, քանի որ ներկայումս Հայաստանի համար չափազանց բարդ մի շրջան է, և Մոսկվան Ղրիմի ճգնաժամը շաբաթներ անց ինչ որ կերպ «հորով-մորով» անելուց հետո բավական ինտենսիվ կերպով գրոհներ նախաձեռնելու Հայաստանի վրա, ու ԲՀԿ-ի և ընդհանրապես որևէ ուժի համար ցանկալի չի լինի այս փուլում ղեկավարել Հայաստանը և դե յուրե ստանձնել այդ գրոհները արժանապատվորեն հետ մղելու պատասխանատվությունը, հատկապես եթե դե ֆակտո չունեն նման ռեսուրսներ:

ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը, հասկանալով այս իրավիճակը, փորձում է ընդամենը անել հնարավորը, որպեսզի արտաքին հարթության վրա սեփական ինտենսիվ վարկաբեկմանը զուգահեռ, ներսում էլ հնարավորինս վարկաբեկվեն մրցակիցները, բնականաբար` առաջին հերթին ԲՀԿ-ն, իսկ ԲՀԿ-ն առանձնապես չի էլ դիմադրում, որպեսզի ներքին իրավիճակում չստացվի որ որևէ դեպքում կարող է խախտվել ստատուս քվոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում