Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ շատ գոհ է իր և «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանի համատեղ աշխատանքից:
«Զիդանը ֆանտաստիկ աշխատանք է կատարել, մանավանդ Կարիմ Բենզեմայի հետ: Նա շատ է շփվում ֆուտբոլիստների հետ և հատուկ աշխատանք է իրականացնում հարձակվողների հետ:
Զիդանի ներդրումը շատ կարևոր է: Նա մեծ ոգևորությամբ է աշխատում, և ես գոհ եմ: Կարևոր է, որ ակումբում կա այնպիսի մեկը, ում հետ կարող ես հույսեր կապել: Եվ Զիդանն օգնեց ինձ այդ հարցում, ինչպես Մակելելեն` ՊՍԺ-ում»,- ասել է Անչելոտին:










































