«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահություն է հայտնել, որ ՊՍԺ-ն դուրս կգա Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ: Մոուրինյոյի կարծիքով՝ մրցաշարի 1/8 եզրփակչում Բայերի՝ 4-0 հաշվով կրած պարտությունը գերմանական թիմին հաջորդ փուլ դուրս գալու ոչ մի շանս չի թողել:
«Նրանք արդեն քառորդ եզրափակչում են: Առաջին հանդիպման արդյունքը դրանում ոչ մի կասկած չի թողել,-մասնագետի խոսքերն է մեջբերում անգլիական մամուլը: Նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն, ինչպես նաև հարուստ փորձ: Ազգային առանությունը նրանց չի խանգարում, որովհետև նրանք գործող չեմպիոններն են և վերահսկում են իրավիճակը: Կարծում եմ՝ նրանք կարող են հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը»:







































