Ինչպես գիտեք, օրերս կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի կինը վիժել էր:
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Twitter-ի իր էջում գրել է.
«Իմ ամբողջ սերն ու աջակցությունն իմ լավ ընկերոջը՝ Անդրես Ինյետսային, ում համար հիմա դժվար ժամանակահատված է: Ուժ քեզ ու քո ամբողջ ընտանիքին»:










































