Մարտի 5-10-ը «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց բռնցքամարտի ՀՀ երիտասարդների առաջնությունը, որին մասնակցեց 123 մարզիկ` Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:
Ըստ քաշային կարգերի առաջնության հաղթողներ դարձան`
49կգ – Արթուր Հովհաննիսյան, Շիրակ
52 կգ – Արսեն Պողոսյան, ԵՕՀՊՄՔ
56 կգ – Հրայր Շահվերդյան, Լոռի
60 կգ – Ժորա Համազարյան, Գյումրի
64 կգ – Արմեն Մխիթարյան, Դինամո
69կգ – Տիգրան Մելքոնյան, Գյումրի
75 կգ – Գևորգ Պետրոսյան, Վ. Ենգիբարյանի անվ. բռնցք. դպրոց
81 կգ – Նարեկ Մանասյան, Կոտայքի
91 կգ – Սերյոժա Հակոբյան, Վ. Ենգիբարյանի անվ. բռնցք. դպրոց
+91 – Գնել Մուրադյան, Էջմիածին
Մրցաշարն ընթացավ կանոնակարգի համաձայն և առանց լուրջ վնասվածքների:
Առաջնությանը հետևում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Թաթուլ Հովհաննիսյանը:







































