Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հույսը չի կորցնում, որ թիմը դուրս կգա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Գալիանին ակնկալում է Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնությունը:
«Ես խոսել եմ իմ ընկեր Պերեսի հետ, և մենք պատրաստվում ենք միասին ընթրել: Հուսով եմ՝ նա ինձ կասի՝ ինչպես պարտության մատնել «Ատլետիկո»-ին: Բացի այդ, մեզ խորհուրդներով կարող է օգնել նաև Անչելոտին:
Իհարկե, «Ատլետիկո»-ն բարդ հակառակորդ է: Այս դժվար առաջադրանքը կատարելու համար պետք է ջանքեր գործադրել»,- հայտարարել է Գալիանին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ատլետիկո»-ն «Սան Սիրո» մարզադաշտում առավելության էր հասել 0:1 հաշվով:








































