Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է ջանքեր գործադրել բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:
Դարպասապահի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Չելսի»-ին, և նա վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ում:
«Ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է նոր ֆուտբոլիստներ հրավիրել թիմ և դեմ չէ վաճառել Կուրտուայի տրանսֆերը:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է Կուրտուայի տրանսֆերը 30 մլն եվրոյի դիմաց զիջել «Ռեալ»-ին: Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ Կուրտուան «Արքայական ակումբ» տեղափոխության համաձայնություն է տվել:







































