ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա իր քառօրյա այցը բարեհաջող է անվանել և հայտնել ձեռք բերված առաջընթացի մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Նա նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին «հիանալի» է անվանել։
«Ես վերադարձա Ճապոնիա բարեհաջող ուղևորությունից։ Շատ հարցերի շուրջ զգալի առաջընթաց է ձեռք բերվել։ Դա հզոր երկիր է՝ հիանալի վարչապետ Սինձո Աբեի հետ»,-գրել է Թրամփը։










































