Մայիսի 27-ին Վերսալի պալատում և այգիներում զգեստավորված պարահանդես է անցկացվել՝ տեղեկացնում է Eoronews-ը։
Թեմատիկ պարահանդեսին հրավիրված են եղել ավելի քան 600 մասնակիցներ, որոնք կարողացել են մեկ երեկոյի ընթացքում տեղափոխվել այն ժամանակները, երբ Ֆրանսիայում միապետություն էր։
Պարահանդեսի թեման «Մարի Անտուանետը և նորաձությունն» էր։ Հայտնի է, որ Ֆրանս Առաջինի և Մարի Թերեզայի ավագ դուստրը և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ի կինը ճանաչվել է որպես ամենանորաձև և հակասական պատմական անձնավորություն։ Նա կախաղան է բարձրացել 1793թ․ պետական դավաճանության համար։










































