Մարտի 10-ի առավոտյան Վրաստանի խորհրդարանի կայքը ենթարկվել է ցանցահենների հարձակման: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, IT-մասնագետները փորձում են պարզել parliament.ge կայքի անջատման պատճառները:
Գերագույն օրենսդիր մարմնի մամլո ծառայության ներկայացուցիչ Նիկո Ներգաձեն չի բացառում, որ կայքը կոտրել են ցանցահենները:
Հաղորդվում է, որ ցանցահենները Վրաստանի խորհրդարանի պաշտոնական կայքը կոտրել էին նաև 2013թ. դեկտեմբերի 31-ին:










































