Մեքսիկայի խոշոր թմրաբարոններից Նասարիո Մորենոն՝ «Տամպլիերների օրդենի ասպետներ» թմրակարտելի ղեկավարը, կիրակի փոխհրաձգության ժամանակ սպանվել է:
ԶԼՄ-ների տվյալներով՝ նա սպանվել է Միչոական նահանգում՝ ծովահետևակայինների հետ փոխհրաձգության հետևանքով:
Նրան բռնելու օպերացիան շարունակվել է ավելի քան 1 շաբաթ և հիմնված է եղել թմրամաֆիային դիմակայող ինքնապաշտպանության տեղի ուժերի տեղեկությունների վրա: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Տամպլիերների օրդենի ասպետներ» թմրակարտելը հայտնվել է 2011-ի սկզբին՝ առանձնանալով «Միչոականի ընտանիք» կարտելից: Երկու կարտելների միջև կատաղի պայքար է ծավալվել հանուն ազդեցության ոլորտի:









































