Mercedes Benz ընկերությունը ներկայացրել է Zetros բեռնատարի մոդիֆիկացիան: Նոր մոդելը ստացել է վեց անիվ, իսկ թափքում տեղավորվել է հյուրանոցային համար:
Այն ունի 326 ձիաուժ հզորություն, շարժիչի ծավալը 7.2 լիտր է: Բեռնատարը կարող է հաղթահարել ամենադժվարանցանելի ճանապարհները:
Թափքն ունի տաքացվող հատակ, արբանյակային ափսե, հեռուստացույցի երկու պանել, աուդիոհամակարգ, չհրկիզվող պահարաններ և ջրամատակարարման համակարգ:








































