Ուկրաինայի էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը ակնկալում է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակին ռուսական գազի 1000 խ.մ գինը կարող է կազմել 368.5 դոլար, հաղորոդում է Interfax-ը:
Միևնույն ժամանակ, նախարարը հիշեցրել է, որ Ուկրաինան շարունակում է մարել գազի պարտքը, այս պատճառով գազի մատակարարման դադարեցման պատճառ չկա:
«Գազպրոմ»-ի կողմից ոչ մի գործողություն տեղի չի ունենում, մենք անցած տարվանից ունենք 1.5 միլիարդ դոլարի պարտք: Մենք կարողացել ենք անցած շաբաթ «Գազպրոմ»-ին փոխանցել շուրջ 100 միլիոն դոլար: Այժմ սկսում են հաշվարկել փետրվարը, որը կազմում է շուրջ 440 միլիոն դոլար»,- հստակեցրել է նախարարը:
Նշենք, որ անցած ուրբաթ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է Ուկրաինա գազի մատակարարումը պարտքերի պատճառով դադարեցնելու հավանականության մասին:









































