Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհակալություն է հայտնել անգլիացի մրցավարներին: Պորտուգալացի մասնագետի կարծիքով` Անգլիայում մրցավարները այլ կերպ են համագործակցում մարզիչների հետ, քանի Իսպանիայում:
«Իսպանիայում ամեն ինչ այլ կերպ է: Եթե դու սխալվում ես, քեզ հեռացնում են: Այս երկրում ավելի հեշտ է, քանի որ այստեղ յուրաքանչյուրը հետևում է իր վարքին, իսկ չորրորդ պաշտոնյան կոչված է օգնել, այլ ոչ թե խնդիրներ առաջացնել: Նրանք, սովորաբար, փորձում են խոսել: Ասում են, որ պետք է հանգստանալ, ոչ թե բարդացնել իրավիճակը:
Նախորդ շաբաթ խաղերից մեկի ժամանակ ես երկու մետրի չափով հատել էի խաղադաշտի եզրագիծը: Չորրորդ պաշտոնյան ուներ բոլոր հիմքերը` ինձ տրիբունա ուղարկելու համար: Բայց նա մոտեցավ և ասաց. «Ի՞նչ ես անում:Ո՞ւր ես գնում»: Ես անմիջապես հետ վերադարձա»,- Daily Mirror-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:







































