Չնայած «Վալյադոլիդ»-ից կրած պարտությանը, կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հույսը չի կորցնում, որ թիմը տիտղոս կնվաճի ընթացիկ մրցաշրջանում:
«Քանի դեռ տիտղոս նվաճելու տեսական հնարավորություն ունենք, շարունակելու ենք պայքարը: Մեզ չէր բավականացնում արագությունը, հատկապես մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում:
Մենք ազատ տարածություններ չունեինք: Բոլորն են հասկանում, որ հիմա լավ մարզավիճակում չենք, բայց պետք է մարզավիճակը վերականգնել մինչև Մադրիդի «Ռեալ»-ի հետ խաղը»,- հայտարարել է Մարտինոն:








































