«Լիվերպուլ»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը դեմ չէ Ա Սերիա տեղափոխվել:
«Ապագայիս մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվում` անկախ իմ գործողություններից: Ներկայումս ես «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ եմ և ինձ լավ եմ զգում թիմում: Իսկ ապագայում կարող եմ փորձել ուժերս այլ առաջնություններում: Ինչու ոչ` նաև Ա Սերիայում: Այդ առաջնությունը հարմար է հարավամերիկացի ֆուտբոլիստներին:
Իտալիայի առաջնությունը բարձր մակարդակ ունի: Դա այն է, ինչի ես ձգտում եմ: Արդեն առաջարկ եմ ստացել իտալական թիմերից մեկից, բայց այն ժամանակ որոշեցի մնալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում»,- La Gazzetta dello Sport-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:
Հիշեցնենք` ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկո»-ն:








































