Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կոչ է արել իր սաներին մինչև մրցաշրջանի ավարտը ջանք չխնայել խաղադաշտում:
«Պետք է պայքարենք յուրաքանչյուր միավորի համար` արյան գնով: Եթե մտքերը սևեռենք «կլասիկո»-ի ուղղությամբ, խնդիրներ կունենանք «Լևանտե»-ի և «Մալագա»-ի դեմ խաղերում: Իսկ Պրիմերայի ճակատագիրը կարող է որոշվել հենց այդ հանդիպումներում»,- ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում 1:0 հաշվով պարտվեց «Վալյադոլիդ»-ին:







































