Թուրքիան չարտոնված բժշկական օգնության մասին օրենք է ընդունել:
Ինչպես հաղորդում է Antalya Today-ը, չարտոնված բժշկական օգնություն ցուցաբերելու դեպքում սպառնում է 1-3 տարի ազատազրկում և մինչև 1 միլիոն դոլար տուգանք: Օրինական են համարվում միայն շտապ օգնության գործողությունները և բժշկական հաստատությունների շրջանակներում բժշկական գործունեությունը:
Քանի որ տվյալ նորամուծությունը հակասում է Հիպոկրատի երդմանը, այն բողոքի ալիք է բարձրացրել նաև Թուրքիայի սահմաններից դուրս: ՄԱԿ-ը և առաջատար բժշկական կազմակերպությունները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին միջնորդություն են ուղարկել այս հարցով, ով անտեսել է այն:
«Օրենքը կազմվել է Գեզի այգին քանդելու պատճառով առաջացած ցույցերի լույսի ներքո, որպեսզի ապագայում խոչընդոտեն բժիշկներին օգնություն ցուցաբերել ցուցարարներին»,- ասել է «Բժիշկներ մարդու իրավունքների համար» միջազգային կազմակերպության ավագ բժշկական խորհրդատուն:
Թուրքիայի բժիշկների ասոցիացիայի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ նոր օրինագիծը հակասում է բժշկական էթիկային և ոտնահարում է իրավունքի հումանիտար արժեքները: Նա ընդգծել է, որ բժիշկները պարտավոր են ցանկացած հանգամանքներում բուժել մարդկանց:









































