Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի հերթական հանդիպումը՝ «Իշխանության աղբյուրները եկեղեցում» խորագրով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում է «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը:
Հանդիպման հիմանական նպատակը «Վաղ եկեղեցու հայրերի միջոցով Աստվածաշնչի մեկնության» ձեռնարկի ստեղծումն է, որը կոչված է հայրաբանական ավանդության կարճ ներածական դառնալու:
Ձեռնարկը նախատեսվում է քրիստոնեական այն հարանվանությունների համար, որոնք ծանոթ չեն այդ ավանդությանը:









































