Մադրիդի «Ռեալ»-ի 21-ամյա հարձակվող Խեսե Ռոդրիգեսը կարող է հեռանալ «արքայական ակումբ»-ից միայն 50 մլն եվրոյի դիմաց: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Պարբերականի տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ն այդքան գումար է սահմանել որպես երիտասարդ իսպանացու հրաժարագին: Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում հրաժարվել տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններից, ինչի համար բավականին մեծ գումար է պահանջում նրա տեղափոխության համար:
Հավելենք, որ «Ռեալ»-ում իր մեկնարկային մրցաշրջանում Խեսեն 16 հանդիպում է անցկացրել, 5 գոլ խփել և գոլային 4 փոխանցում կատարել:








































