Մյունխենի «Բավարիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ իրեն ապշեցրել է Թուրինի «Յուվենթուս»-ի` Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու փաստը:
«Տեղս չէի գտնում, երբ «Յուվենթուս»-ը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից ` հաշվի առնելով այն, թե ինչպես դա տեղի ունեցավ: Ստամբուլում տեղի ունեցածը պարզապես անթույլատրելի էր:
Չէր կարելի խաղալ նման պայմաններում: Խաղը պետք է կայանար, բանց դա հիմար իրավիճակ էր»,- նշել է Ռումենիգեն:






































