Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին նշել է, որ ինքը հարգում է Պույոլի՝ ակումը լքելու որոշումը: Մեսսիի խոսքերով՝ ինքը և ամբողջ թիմը կկարոտեն իրենց ավագին, որը «Բարսելոնա»-ում է հանդես գալիս 1999 թվականից:
«Ես շատ եմ գնահատում Պույոլին,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Football Espana-ն: -Նա շատ բարդ որոշում է կայացրել, բայց նա ընդունել է այն, որովհետև համոզված է եղել դրա անհրաժեշտության մեջ: Մենք նրան շատ կկարոտենք: Մենք կզգանք նրա կարիքը ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հուսով եմ, որ Պույոլի համար ամեն ինչ լավ կդասավորվի, որովհետև նա արժանի է դրան»:







































