Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր կարծիքն է հայտնել լավագույն դարպասապահների մասին և գնահատել է Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մենք` Կասիլյասի հետ բարձրակարգ խաղ ենք ցուցադրում արդեն շուրջ 10-15 տարի: Նորմալ է, որ այդքան երկար ժամակահատվածում երբեմն լավ մարզավիճակում չենք եղել: Սակայն մեր ուժը կայունության մեջ է:
Չմոռանանք նաև Պետր Չեխի մասին: Նա նույնպես իմ և Իկերի հետ բարձրակարգ խաղ է ցուցադրել»,- ասել է Բուֆոնը:











































