Լոնդոնի «Չելսի»-ի գերմանացի կիսապաշտպան Մարկո Մարինն, ով վարձավճարով հանդես է գալիս «Սևիլիա»-ում, ամռանը կարող է Լոնդոն վերադառնալ:
24-ամյա գերմանացին հաճախ է վնասվածքներ ստացել ընթացիկ մրցաշրջանում, ինչի պատճառով այդպես էլ տեղ չի գտել մեկնարկային կազմում:
«Սևիլիա»-ի ղեկավարությունը չի դիտարկում Մարինի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:







































