Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բարսելոնա»-ի ավագ Կարլես Պույոլը հայտարարել է ամռանը թիմը լքելու որոշման մասին: Եվ ահա, ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Պույոլը կարող է կարիերան շարունակել MLS-ում:
Պույոլի ներկայացուցիչները արդեն քննարկել են նրա հավանական տրանսֆերը «Ռեդ Բուլզ» և «Նյու Յորք» ակումների հետ: Այդուհանդերձ որևէ կոնկրետ նորություն՝ կապված բանակցությունների հետ, դեռևս չկա»,-նշում է Mundo Deportivo-ն:








































