Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների տեսուչ տնօրեն Տ. Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի հավաստմամբ՝ Մեծ պահքի շրջանը մարդուն հնարավորություն է տալիս ինքն իրեն ուսումնասիրելու, հասկանալու, թե ով է ինքը, որն է մարդկային բարոյական կերպարը:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հիմա միտում կա մարդուն դարձնել զուտ ֆիզիոլոգիական կերպար, սակայն ֆիզիկական և հոգևոր արժեքների զուգահեռները պետք է մարդուն տանեն դեպի հավիտենականություն:
Հայր սուրբն ասաց, որ 70 տարվա աթեիստությունից հետո մեր ժողովուրդը նոր է փորձում վերադառնալ իր արմատներին և իր հավատին. «Պահքի շրջանը ստամոքսապաշտության շրջան չէ, հոգևոր արժեքների ընկալման շրջան է»:
Նա նաև ասաց, որ Մեծ պահքի շրջանը միակ ապաշխարության շրջանը չէ, սակայն այս շրջանն իր մեջ կրում է վերածննդի գաղափարը, ինչն արժևորվել է հասարակության կողմից:









































