Thursday, 23 05 2024
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ
58-ամյա արարատցին կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով
Վաղարշապատում մեքենաների բախման հետևանքով մայրն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Ռազմական ակադեմիա են այցելել ավագ դպրոցների աշակերտներ
Դիահերձարանում գողացել են որդու մատի ոսկյա մատանին
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է
23:45
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել
23:15
Պաղեստինն ակնկալում է, որ Սլովենիան և Բելգիան կլինեն հաջորդ երկրները, ոորնք պաշտոնապես կճանաչեն իրենց որպես պետություն
23:00
Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին
Արարատի նախկին մարզպետից պահանջվում է բռնագանձել 46 անշարժ գույք և այլն
Վաղը Ստեփանակերտն ասելու է «ուզում էինք լավ բան անել, բայց դե էսպես ստացվե՞ց»
Եթե Հայաստանում հեղաշրջում լինի, խաղաղության գործընթացը կտապալվի
Անտիէլիտան է հավաքվել կողքին. Ռուսաստանը մաշելու է նրանց մինչև վերջ, բայց շանս չունեն
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ
Գլխ․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱՄՆ-ի տունը, Երևանի Հյուս․ պողոտայի տունը և փող
ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Եկեղեցուն առաջարկել ենք հարկված ամբողջ գումարը վերադարձնել՝ մերժել են. վարչապետ
Կիրանցում կառուցվում է ճանապարհ պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում
Նախկին տնօրենի վախտով լավ ենք ապրել, նորին չենք ուզում. ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
Վախենում են՝ թող խաչակնքվեն, մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Հայկական «բուկլե՞տ», թե՞ գործնական «խաչմերուկ»
Քաղաքականություն մտնում է այն հոգևորականը, որի առաջ փակ են Աստծու շեմերը, բաց են «Դե լյուքսի» շեմերը
2024-ի մարտ-ապրիլ ամիսներին Youtube-ով բռնություն է քարոզել
ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջադրի Բագրատ սրբազանը. Սերժ Սարգսյան
Մայիսի 26-ին կներկայացնենք, թե ինչպիսին պետք է լինի մեր պատկերացրած ապագա Հայաստանը

«Դանակը խրել էի ընկերոջս ձեռքի մեջ, քաշեցի…». Արմավիրում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Ալեքսանյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Արսեն Ալեքսանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի մայիսի 31-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Արսենն իր մեքենայով գնացել է Արմավիր քաղաքի «Պրինցեսա» ժամանցի կենտրոն:

Գիշերվա ժամը 3-ին նա սրահից դուրս գալու ժամանակ ուսով բախվել է նույն սրահում պարող Արամ Մ.-ի ուսին: Վերջինս դիտողություն է արել Արսենին, այդ հարցի շուրջ խոսակցություն է ծավալվել երկուսի միջև: Սրահից դուրս են եկել բակ, խոսակցությունը շարունակել են այնտեղ, ավելի են բորբոքվել, միմյանց չեն հասկացել:

Արսենն առաջարկել է խոսակցությունը շարունակել Արմավիրի «Կարմիր կամուրջ» կոչվող վայրում:

Դրանից հետո Արսենը միայնակ նստել է իր մեքենան ու շարժվել է դեպի պայմանավորված վայրը:

Ճանապարհին նրա մեքենան խափանվել է: Արսենը փորձել է գործի գցել շարժիչը, չի կարողացել: Այդ ժամանակ մեքենայով նրան են մոտեցել ծանոթները՝ Վարազդատն ու Գևորգը: Նրանք փորձել են օգնել Արսենին, բայց մեքենան չի սարքվել: Արսենը, որ նախապես իր հետ վերցրել էր ծալովի դանակ, խնդրել է ծանոթներին, որ նրանք մեքենայով իրեն հասցնեն «Կարմիր կամուրջի» մոտ, որտեղ պիտի հանդիպում ունենա:

Նրան տեղափոխել են այդ վայր, որտեղ արդեն սպասում էր Արամ Մ.-ն՝ մի քանի ընկերների հետ:

Արսենն ու Արամը շարունակել են «Պրինցեսայում» սկսված վիճաբանությունը, նախ միմյանց հետ խոսել են բարձր տոնով, այնուհետև քաշքշել ու փոխադարձ հարվածներ են հասցրել: Արամի հարվածից Արսենն ընկել է գետնին: Ոտքի կանգնելու ժամանակ նա գրպանից հանել է ծալովի դանակն ու հարվածել է Արամի ազդրին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Արսենին հանգստացնելու, նոր հարված հասցնելը թույլ չտալու համար նրան թիկունքից մոտեցել է ծանոթը՝ Վարազդատը, որ «Կարմիր կամուրջ» էր եկել Արսենի հետ:

Վարազդատը հետևից բռնել է Արսենին՝ փորձելով հեռացնել վիճաբանության վայրից:

Արսենը մտածելով, թե Արամի ընկերներից մեկն է իրեն բռնել, դանակով հետհարվածներ է կատարել հետևից իրեն բռնողի ուղղությամբ, որի ընթացքով դանակը մխրճել է Վարազդատի ձեռքի մեջ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքի ձևով, որն ուղեկցվել է մկանների, անոթների, նյարդի վնասումով:

Հասկանալով, որ իր ընկերոջն է դանակով հարվածել, տեսնելով Վարազդատի ձեռքի արյունը, Արսեն Ալեքսանյանը դադարեցրել է հարվածներ հասցնելը, ապա Գևորգի մեքենայով Վարազդատին հասցրել է հիվանդանոց:

Արսեն Ալեքսանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ դիտավորությամբ երկու մարդու առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար:

Նա հայտնել է, որ «Պրինցեսա» ժամանցի կենտրոնում ինքը մենակ է ժամանակ անցկացրել, իսկ ժամը 3-ի սահմաններում ցանկացել է դուրս գալ սրահից ու գնալ զուգարան: Այդ ժամանակ ուսով բախվել է սրահում պարող Արամի ուսին: Արամը շրջվել և դիտողություն է արել իրեն, ինքը պատասխանել է, թե պատահաբար է դիպել: Խոսակցությունը շարունակել են, սկսել են գոռգոռալ իրար վրա, ապա դուրս են եկել սրահից: Դրսում էլ իրար չեն հասկացել, որովհետև Արամը շարունակել է բորբոքված տոնով խոսել իր հետ: Առաջարկել է խոսակցությունը շարունակել «Կարմիր կամուրջի» մոտ:

Ինքը մենակ նստել է իր մեքենան ու շարժվել է հանդիպման վայր: Քանի որ բարկացած էր, մեքենան վարել է ջրափոսի միջով, մեքենայի շարժիչն անջատվել է: Փորձել է շարժիչը գործի գցել, չի կարողացել:

Այդ ժամանակ իրեն են մոտեցել իր ծանոթներ Վարազդատն ու Գևորգը՝ վերջինիս մեքենայով: Նրանք էլ չեն կարողացել իր մեքենայի շարժիչը գործի դնել:

Խնդրել է Գևորգին, որ իրեն հասցնի «Կարմիր կամուրջի» մոտ: Մինչև Գևորգի մեքենան նստելը ինքն իր մեքենայից վերցրել է ծալովի դանակն ու դրել է կիսատաբատի գրպանը, քանի որ մտածել է՝ հանդիպման ժամանակ կարող է վիճաբանություն լինել:

Արամն ընկերների հետ արդեն հանդիպման վայրում էր: Արամը նորից սկսել է գոռգոռալ, նրա հետ եկած աղջիկն էլ է գոռգոռացել ու քաշքշել է իրեն: Ինքն Արամին ասել է, որ այդ աղջկան հեռու տանի, բայց Արամն այդ խոսքերից հետո ավելի բարձր է գոռգոռացել ու հարվածել է իրեն:

Ինքն ընկել է գետնին, քանի որ Արամի հարվածն իր համար անսպասելի էր: Արամի հետ եկածները սկսել են իրեն հարվածել, ինքը չի կարողացել ընկած տեղից բարձրանալ: Մի կերպ ոտքի է կանգնել, կռացած վիճակում գրպանից հանել է դանակը ու հարվածել է իր դիմաց կանգնածի ոտքին: Պարզվել է՝ Արամին է հարվածել:

Այդ հարվածից հետո նրանք իմացել են, որ իր մոտ դանակ կա, մի փոքր հետ են քաշվել: Դանակն իր ձեռքին էր, ինքը նրանց վախեցնում էր դանակով, որ չմոտենան: Գևորգն ու Վարազդատը փորձում էին բաժանել իրենց: Գևորգը Արամին մի կողմ է տարել: Մեկը հետևից բռնել է իրեն, փաթաթվել է, ցանկացել է հրելով տանել վիճաբանության վայրից: Ինքը մտածել է, թե իրեն փաթաթվածը Արամի ընկերներից է, դանակով սկսել է հետ հարվածել, հիմնականում՝ իրեն բռնած ձեռքի ուղղությամբ: Իրեն բռնածը հեռացրել է ձեռքերը:

Գևորգը մոտեցել ու ասել է, թե ինքը հարվածել է Վարազդատին: Ինքը շրջվել ու տեսել է, որ Վարազդատն էր իրեն բռնել՝ բաժանելու, հեռացնելու նպատակով: Տեսնելով, որ նրա ձեռքը վնասվել է, արյուն է գալիս, նույնիսկ դանակն է մնացել ձեռքի մեջ խրված, ինքը դուրս է քաշել դանակը, պահել է իր մոտ, և Վարազդատին Գևորգի մեքենայով տարել են հիվանդանոց: Դանակը դրել է Գևորգի մեքենայի մեջ…

Դատարանը հաստատված է գնահատել Արսեն Ալեքսանյանին մեղսագրված արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել է 2 տարի ազատազրկման:

Կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և Արսեն Ալեքսանյանն ազատվել է պատժի կրումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում