Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնաթող է արել թագավորության պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսին, քանի որ կորցրել է հավատը այդ պաշտոնը զբաղեցնելու նրա ունակության նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ռազմական գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել Փենի Մորդոնթը, որը Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերի նախարարությունն է գլխավորել։ Նա կդառնա երկրի պատմության մեջ առաջին կին պաշտպանության նախարարը։

Մեյը բացատրել է, որ Ուիլյամսոնը պաշտոնաթող է արվել Ազգային անվտանգության խորհրդի նիստից տեղեկատվության ԶԼՄ-ներ արտահոսքի պատճառով, որում Լոնդոնը հավանության է արժանացրել Huawei չինական ընկերության՝ Մեծ Բրիտանիայում հինգերորդ սերնդի բջջային ցանց ստեղծելուն մասնակցությունը։
Ուիլյամսոնին հղված նամակում Մեյը նշել է, որ հետաքննությունը ցույց է տվել, որ հենց նա է մեղավոր արտահոսք մեջ։ Սակայն վերջինն իր մեղքը չի ընդունում։










































