«Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալի դերասանները Ջիմի Քիմելի շոուի ընթացքում հանդես են եկել սյուժեի շրջադարձերում խճճված երկրպագուների անհեթեթ հարցերին պատասխանող հեռախոսային ծառայության աշխատակիցների դերում: Տեսանյութը հրապարակվել է Jimmy Kimmel Live YouTube-ալիքում:
«Եթե դուք խճճվել եք «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի խենթ ու տարօրինակ սյուժեի շրջադարձերում, հենց այնպես մի նստեք, զանգահարեք «Զանգերի խաղը» ուղիղ գիծ»,- ասվում է տեսանյութում:
Տեսահոլովակում նկարահանվել են Մեյսի Ուիլյամսը, Սոֆի Թյորները, Լինա Հիդին, Այզեկ Հեմփսթեդ-Ռայթը, Ջոն Բրեդլին և Իվան Ռեոնը: Լիամ Քանինգհեմը, որը սերիալում հանդես է եկել Դավոս Սիվորթի դերով, պատասխանել է «Ի՞նչ հոտ ունի Քիթ Հարինգթոնը» հարցին: «Նա բուրում է հին յոգուրտի և Ահե դեզոդորանտի բույրով»,- հայտարարել է դերասանը:









































