Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային F-35 կործանիչների ստեղծման և գնման ծրագրից հեռացնելու դեպքում այն լիակատար ձախողման է դատապարտված, հաղորդվում է Anadolu գործակալության Twitter-ում:
Reuters-ը պարզաբանել է, որ Էրդողանն այս հայտարարությունն արել է պաշտպանության ոլորտի ցուցահանդես այցելության ժամանակ:
Նախագահը նաև Միացյալ Նահանգների F-35 ծրագրից Թուրքիային բացառելու մտադրությունը չմտածված քայլ է անվանել: