TMW-ի տեղեկությունների համաձայն` «Չելսի»-ն և «Ատլետիկո»-ն ուսումնասիրում են դարպասապահների տրանսֆերները փոխանակելու հնարավորությունը:
Հատկանշանական է, որ երկու ֆուտբոլիստների իրավունքները պատկանում են լոնդոնյան ակումբին: Խոսք է գնում 22-ամյա Տիբո Կուրտուայի մասին, ով երեք մրցաշրջան անցկացրել է Իսպանիայի մայրաքաղաքում, ինչպես նաև 31-ամյա Պետր Չեխի մասին, ով «Չելսի»-ում հանդես է գալիս 2004 թվականից:
Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարկվում:







































