Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ՀՀ դիվանագիտությունը լի է ազգային և պետական շահերի պաշտպանության օրինակելի դրսևորումներով. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա առթիվ:

«Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ։

Նորանկախ Հայաստանի դիվանագիտությունը թեև կարճ, բայց արդեն բավականին հարուստ պատմություն ունի, որը լի է ազգային և պետական շահերի պաշտպանության օրինակելի դրսևորումներով։

Հայ դիվանագետները աչքի են ընկնում հայրենասիրությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նվիրումով։ Հենց այս հատկանիշների շնորհիվ է մեր ազգային շահերի գիտակցման վրա հիմնված և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում գտնում միջազգային ասպարեզում` հնարավոր դարձնելով արդյունավետ և իրատեսական լուծումներ գտնել Հայաստանի առջև դրված խնդիրներին։

Համոզված եմ, որ ձեր ամենօրյա անձնվեր գործունեության արդյունքում մենք ի զորու ենք պաշտպանելու մեր երկրի և ժողովրդի շահերը, առավել բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ակնկալում եմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև հետագայում նման հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ հայ դիվանագիտության ջանքերի կրկնապակում:

Վստահ եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունն այսուհետ ևս նույն նպատակասլացությամբ շարունակելու է տարբեր երկների հետ համագործակցության ընդլայնմանը, աշխարհում մեր բարեկամների թվի ավելացմանն ուղղված ջանքերը։

Այս հիշարժան օրը մաղթում եմ ձեզ արդյունավետ գործունեություն, ուժ և եռանդ Հայրենիքին ծառայելու ձեր առաքելության մեջ՝ հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում