«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի իրենց հակառակորդներն ավելի շատ կվախենան թիմից «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ վստահ հաղթանակից հետո:
«Վստահ եմ, որ շատերը վախենում են մեզնից, քանի որ մենք չենք մասնակցում եվրոգավաթների խաղարկությանը և թարմ ուժերով ենք մոտենում առաջնության բոլոր հանդիպումներին: Մրցաշրջանի մեկնարկին մեր ցանկությունը խաղաշրջանի ավարտից 10 տուր առաջ առաջատարների թվում ընդգրկվելն էր, և մենք կարողացանք հաջողությամբ լուծել այդ խնդիրը:
«Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում են ֆավորիտներ մնալ, սակայն մենք պետք է առաջ շարժվենք և փորձենք հաղթանակել բոլոր խաղերում: Սուարեսի նման ֆուտբոլիստ ունենալով` հնարավոր է հաղթել ցանկացած թիմի: Պատրաստ ենք պայքարել տիտղոսի համար»,- նշել է Ջերարդը:








































