Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակն է տոնել Գերմանիայի միջազգային մրցաշարում:
Grenke Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիայի 38-րդ քայլին ռուս գրոսմայստերն անձնատուր եղավ:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և առաջատարներ Կարլսենին ու Անանդին զիջում է կես միավորով:
Հաջորդ` 5-րդ տուրում, Արոնյանի հակառակորդը կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա):