Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի ադրբեջանական այցի ժամկետը։ Թուրքիայի կառավարության մամլո քարտուղար Ահմեդ Արսլանը հայտնել է, որ Էրդողանն Ադրբեջան կայցելի օգոստոսին։
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ Արսլանը հրաժարվել է այցի մանրամասների մասին բարձրաձայնելուց։ Ներկայումս ընթանում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները։
Հիշեցնենք, որ Էրդողանի ադրբեջանական այցը սպասվում է դեռևս 2010 թվականի վերջից։ Հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանն իր առաջին այցը կատարելու է դեպի Եգիպտոս, ինչով և հիասթափեցրել է ադրբեջանական կողմին՝ ցույց տալով, թե ներկայիս դրությամբ Թուրքիայի համար արտաքին քաղաքական դաշտում որ ուղղությունն է գերակա։